Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները միմյանց մեղադրում են հրաձգության մեջ

11:12, 20.07.2021

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում ադրբեջանական բանակի մեկ զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, նրանք պատասխանել են Հայաստանի զինված ուժերի կողմից բացված կրակին: Նախարարության տվյալներով, ներկայումս շրջանում իրավիճակը կայուն է:

Դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Երկրի ՊՆ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Նախարարության տվյալներով, վիրավորվել է Երասխի համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրենք թույլ չեն տա շփման գծի փոփոխություն:

Նմանատիպ