Ադրբեջանի դեսպանություն - Շնորհավորում ենք մեր ընկերներին և վրացի եղբայրներին Եվրոպայի առաջնությունում հայտնվելու կապակցությամբ
Ադրբեջանի դեսպանություն - Շնորհավորում ենք մեր ընկերներին և վրացի եղբայրներին Եվրոպայի առաջնությունում հայտնվելու կապակցությամբ

Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը շնորհավորում է Վրաստանին Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի և Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։

«Շնորհավորում ենք մեր ընկերներին և վրացի եղբայրներին պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հայտնվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն»,- գրել են դեսպանությունից։

Երեկ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։