Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վրաստանին՝ Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով երեխաների զոհվելու կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Վրաստանին օկուպացված Գալիի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով երեխաների մահվան կապակցությամբ։
«Մեր խորը վիշտն ենք հայտնում Վրաստանի Աբխազիայի մարզի Գալիի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը խլեց հինգ երեխայի կյանք։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս ավերիչ իրադարձության հետևանքով տուժած ընտանիքներին և բարեկամ Վրաստանին», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ կապված օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ, որը խլել է հինգ երեխայի կյանք։ Հրդեհից զոհվածներին կհուղարկավորեն այսօր։