Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները չեն կարող ապահովել երկարատև խախաղության հիմքը. Հայաստանի ԱԳ նախարար
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները չեն կարող ապահովել երկարատև խախաղության հիմքը,- այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար, Արա Այվազյանը հայտարարել է Իրանի արտգործնախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, չի կարող դիտվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
«Այժմ մեր տարածաշրջանին սպասվում են նոր լուրջ մարտահրավերներ, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու վտանգավոր փորձերով: Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որոնց հիման վրա նա կառուցում է իր հարաբերությունները անմիջական հարևանների հետ: Այնուամենայնիվ, ես կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ միայն երկարաժամկետ և ամբողջ աշխարհի համար բավարարիչ հետաքրքրությունները, որոնցում չկա «հաղթող» և «պարտվող», և այսպես կոչված հաղթանակ և պարտություն, կարող են ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման իրական երաշխիքներ», – ասել է Այվազյանը: