Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչու Վրաստանի Ցխինվալիի շրջանում անցկացված «նախագահական ընտրությունները»
Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչու Վրաստանի Ցխինվալիի շրջանում անցկացված «նախագահական ընտրությունները»

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2022 թվականի ապրիլի 10-ին Վրաստանի Ցխինվալի շրջանում անցկացված «նախագահական ընտրությունները» և դրա արդյունքները:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր է համարում Ցխինվալի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բանակցությունները՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրությունների» նախնական արդյունքների համաձայն, սպասվում է, որ խամաճիկ ռեժիմը երկրորդ փուլ կանցկացնի։ Անջատողական ռեժիմի տարածած տեղեկատվության համաձայն, դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովը և Ալան Գագլոևը կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում։