Ադրբեջանը և Հայաստանը Բաքվից և Աթենքից խորհրդակցությունների համար կանչել են իրենց դեսպաններին

Ադրբեջանը և Հայաստանը Բաքվից և Աթենքից կանչել են իրենց դեսպաններին՝ խորհրդակցությունների համար: Ինչպես հայտարարում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, ադրբեջանական կողմը Հունաստանի արտաքին գերատեսչությանը տեղեկություն է փոխանցել բաց աղբյուրներից, որ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից «Ադրբեջանի բռնազավթված տարածքներ են» մեկնում ազգությամբ հայեր, այդ թվում, Հունաստանից:

Ադրբեջանական կողմը Հունաստանին կոչ է արել անցկացնել հետաքննություն: Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ հայկական կողմում պայքարում են Հունաստանից վարձկան մարտիկներ: Նա նաև նշել էր, որ հայերն արտասահմանից կիբերհարձակումներ են իրականացնում Ադրբեջանի տեղեկատվական տարածքի ուղղությամբ:

Իր հերթին Հունաստանը կտրականապես հերքում է Ադրբեջանի մեղադրանքները: Հաջիևի հայտարարությունից հետո Աթենքն իր դեսպանին կանչել էր Բաքվից:

«Հունաստանի հասցեին հնչեցված գոյություն չունեցող և վիրավորական մեղադրանքների պատճառով Հունաստանում Ադրբեջանի դեսպանին հայտնել են խիստ բողոք, իսկ իմ որոշմամբ, Ադրբեջանում Հունաստանի դեսպանին կանչել են խորհրդակցությունների»,- գրում է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում: