Ադրբեջանական SOCAR ընկերությունը սկսել է Վրաստանի միջոցով գազ մատակարարել Ավստրիա և Գերմանիա
Ադրբեջանական SOCAR ընկերությունը սկսել է Վրաստանի միջոցով գազ մատակարարել Ավստրիա և Գերմանիա

Ադրբեջանական «Սոկար» ընկերությունն սկսել է գազի մատակարարում Ավստրիա և Գերմանիա՝ Վրաստանի տարածքով։ Ընկերության հայտարարության համաձայն, այս մատակարարումները իրականացվում են «Հարավային գազային միջանցքի» եվրոպական հատվածով՝ «Տրանսադրիատիկ գազատարով» (TAP), և հանդիսանում են ադրբեջանական գազի արտահանման հերթական կարևոր փուլը։

Իտալիայի տարածքով դեպի Ավստրիա և Գերմանիա մատակարարումների ընդլայնումը ավելացնում է ադրբեջանական գազի աշխարհագրական ընդգրկվածությունը Եվրոպայում՝ հասցնելով գնորդ երկրների թիվը 16-ի։

Հիշեցնենք, որ TAP գազատարով Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել էին 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սկզբնական տարեկան հզորությունը կազմում էր 10 միլիարդ խորանարդ մետր, սակայն նախատեսվում է մինչև 2027 թվականը հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի՝ համաձայն 2022 թ. հուլիսին Ադրբեջանի և Եվրոպական հանձնաժողովի միջև ձեռք բերված պայմանավորվածության։

Մինչ օրս TAP-ով Եվրոպա մատակարարվել է 54.3 միլիարդ խորանարդ մետր գազ։ 2025 թվականին Ադրբեջանը արտադրել է 51.5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 25.2 միլիարդը արտահանվել է․

  • 12.8 միլիարդ խորանարդ մետր՝ Եվրոպա
  • 9.6 միլիարդ խորանարդ մետր՝ Թուրքիա (այդ թվում՝ 5.6 միլիարդը TANAP-ի միջոցով)
  • 2.3 միլիարդ խորանարդ մետր՝ Վրաստան
  • 0.5 միլիարդ խորանարդ մետր՝ Սիրիա