Ադրբեջանական մամուլ. Հայաստանը ռմբակոծում է Գորանբոյի, Տերտերի, Աղդամի, Աղջաբադի և Ֆիզուլիի շրջանները
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի զինված ուժերը ռմբակոծում են Գորանբոյի, Տերտերի, Աղդամի, Աղջաբադի և Ֆիզուլիի շրջանների բնակավայրերը:
«Տրենդ» գործակալությունը տեղեկությունը տարածում է՝ վկայակոչելով երկրի պաշտպանության գերատեսչությունը: Ըստ հրատարակության, ադրբեջանական կողմը կձեռնարկի պատասխան միջոցներ:
Բացի այդ, երկրի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել Մոսկվայում ընթացող բանակցությունների մասին:
Արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ հրադադարի մասին կողմերի միջև եղած համաձայնությունը կրում է մարդասիրական բնույթ:
Նրանց փոխանցմամբ, ըստ համաձայնության, հակամարտության գոտում հրադադարը կսկսվի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ մարդասիրական նպատակով, որպեսզի իրականացվի ռազմագերիներ և զոհերի դիակների փոխանակում: