Ադամ Քինզինգեր. ԱՄՆ-ի կոնգրեսը, սենատը և նախագահն աջակցում են Վրաստանին, եկել է ժամանակը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ
Ադամ Քինզինգեր. ԱՄՆ-ի կոնգրեսը, սենատը և նախագահն աջակցում են Վրաստանին, եկել է ժամանակը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ

Եկել է ժամանակը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ,- այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը՝ «Խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում. Ապաբռնազավթման համար պայքարի 12 տարի» առցանց միջազգային կոնֆերանսին:

Ինչպես նշել է Քինզիները, ԱՄՆ-ի կոնգրեսը, սենատը և նախագահն աջակցում են Վրաստանին:

«Ցանկանում եմ ասել, որ սկզբնակետը 12 տարին է: Եկել է ժամանակը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Կարծում եմ, իմ բարեկամները կհամաձայնեն, որ այն փաստը, որ Վրաստանը բռնազավթված է, չպետք է դառնա պատճառ, որ երկիրը չդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանը ամենահզոր գործընկերն է Աֆղանստանում գործողությունների ժամանակ: ԱՄՆ-ի կոնգրեսը, սենատը և նախագահն աջակցում են Վրաստանին»,- հայտարարել է Քինզինգերը: