Աբաշայում «Քարթու» հիմնադամի աջակցությամբ ընթանում է Կոնստանտինե Գամսախուրդիայի տուն-թանգարանի վերանորոգումը և թանգարանային համալիրի շինարարությունը
Աբաշայում «Քարթու» հիմնադամի աջակցությամբ ընթանում է Կոնստանտինե Գամսախուրդիայի տուն-թանգարանի վերանորոգումը և թանգարանային համալիրի շինարարությունը

Ձվելի Աբաշաշա գյուղում «Քարթու» հիմնադրամի աջակցությամբ, ընթանում է վրաց գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի տուն-թանգարանի վերանորոգումը և թանգարանային համալիրի կառուցումը:

Նախագծի արժեքը երեք միլիոն լարի է: Այս մասին առաջին նախագահի որդին, Գիորգի Գամսախուրդիան գրել է իր թվիթերում:

«Այսօր Ալեկոյի հետ միասին ես և Կոկոն դիտել ենք մեր պապի թանգարանի շինարարական աշխատանքները: Մեծ նախագիծ է, որն ամբողջությամբ իրականացվում է «Քարթու» հիմնադրամի աջակցությամբ: Սա է պատմության և երկրի սիրոո վրա հիմնված տեսլականը, որն ունի պարոն Իվանիշվիլի»,- գրել է Գիորգի Գամսախուրդիան: