Հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքին «Քարթու» խումբը գնել է բանակարան
Հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքին «Քարթու» խումբը գնել է բանակարան

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատային Իվանե Գոլաշվիլիի ընտանիքին փոխանցել են նոր բնակարան: Այս մասին լրատվությունը տարածել է պետական անվտանգության ծառայության մամլո ծառայությունը:

Նաձալադևիի շրջանում նորակառույց շենքում բնակարանը այսօր զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքին փոխանցել է ՊԱԾ-ի ղեկավար Վախտանգ Գոմելաուրին:

Տարածված լրատվությամբ բնակարանը գնել է «Քարթու» հիմնադրամը: Բացի այդ զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքը պետությունից միանգամյա օգնություն է ստացել 100 000 լարիի չափով: Նշենք, որ ընտանիքը ամեն ամիս ստանալու է նաև 1000 լարի օգնություն:

 

Թողնել մեկնաբանություն