ՊԱԾ-ն հայտնում է, որ տարբեր ընկերություններից փաստաթղթեր են պահանջվում գնագոյացման գործընթացն ուսումնասիրելու համար
Պետական անվտանգության ծառայությունում հայտնում են, որ քննության առարկան գների ձևավորման գործընթացն է, ինչի ուսումնասիրության նպատակով էլ տարբեր ընկերություններից դատարանի որոշումների հիման վրա պահանջվում են փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։
«Այլ ֆինանսական հարցերով մենք այս պահին չենք հետաքրքրվում, քանի որ դրանք ընթացիկ քննության առարկա չեն», – նշում են ՊԱԾ-ում։
Հիշեցնենք, «Ռիթեյլ ասոցիացիան» տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ «հակակոռուպցիոն գործակալությունը սահմանված կարգի և դատական որոշման հիման վրա անդամ ընկերություններից պահանջել է պայմանագրեր, հաշվապահական փաստաթղթեր և ինվոյսներ»։
Նշենք, որ պարենային ապրանքների գների վերաբերյալ ստեղծվել է համակարգող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են՝ տնտեսական և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միքայել Սարջվելաձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Մրցակցության ու սպառողների պաշտպանության գործակալության նախագահ Իրակլի Լեքվինաձեն։
Բացի այդ, հունվարի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարական վարչակազմում հանդիպում է ունեցել ցանցային սուպերմարկետների ներկայացուցիչների հետ։