Ասպիրանտ երկրների հաջողությունները կգնահատենք ապրիլին. Ստոլտենբերգ
Ասպիրանտ երկրների հաջողությունները կգնահատենք ապրիլին. Ստոլտենբերգ

Մենք պայմանավորվում ենք, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը պատմական հաջողություն է և մեծ ավանդ ունի եվրոատլանտյան անվտանգության ապահովման գործում,- այս մասին հյուսիս Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ավարտել են քննարկումները դաշինքի բաց դռների քաղաքականության կապակցությամբ: Ստոլտենբերգը նշել է, որ ընդլայնման հաջող աստիճանը աջակցել է Եվրոպայում խաղաղության հաստատմանը:

«Բաց դռների քաղաքականության վառ օրինակն է Մոնտենեգրոի անդամությունը: Մենք միևնույն ժամանակ պայմանավորվել ենք, որ անդամագրվելու կապակցությամբ որոշում ընդունում են ասպիրանտ և ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Ոչ ոք չունի վետոի իրավունք: Մենք նույնպես պայմանավորվել ենք, որ ասպիրանտ երկրների հաջողությունները կգնահատենք 2018 թվականի ապրիլին կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Ստոլտենբերգը նշել է նաև, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու տեսանկյունից ունի լավագույն շանսերը: