Անչափահասի հանձնվելու վերաբերյալ ՆԳՆ-ը տարածել է հատուկ հայտարարություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, 2017 թ. դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն հանձնվել է ոստիկաններին:

«Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատարանը երկու անչափահասների նկատմամբ, որպես խափանման միջոց սահմանել է նախնական կալանք: Այս պահին ներքին գործերի նախարարության կողմից կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է երկու մարդ, Ես երեքը ձերբակալվել են հանցանքը թաքցնելու մեղադրանքով:

Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր ոստիկաններին, ում շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամկետում բացահայտել այս գործը»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: