Այսօր Վրաստան է ժամանելու Չվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդը
Պաշտոնական այցով այսօր Վրաստան է ժամանելու Չվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդը:
Նրա պաշտոնական դիմավորման արարողությունը կայանալու է վաղը Վրաստանի նախագահի նստավայրում:
Վրաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո կայանալու է ընդլայնված ձևաչափով հանդիպում պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար:
Այցի շրջանակներում Դորիս Լոյտհարդը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի ԿՈբախիձեի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan