Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, թշնամուն չեմ ցանկանա. Դմիտրի Պեսկով
Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, թշնամուն չեմ ցանկանա. Դմիտրի Պեսկով

Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալմանն են արձագանքել Կրեմլում:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Մոսվկայում չկա «տանիքին նստած մարդկանց հայտարարություններին արձագանքելու» սովորույթ:

«Կիևը մեկ անգամ ևս զարմացնում է, մեկ անգամ ևս զարմացնում է Սաակաշվիլին: Փողկապ ծամելուց մինչև տանիք բարձրանալ, նա որոշակի ճանապարհ է անցել քաղաքականությունում, սա խոչընդոտներով լի ճանապարհ էր: Այժմ նրա վիճակը ծանր է»,- հայտարարել է Պեսկովը:

Լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանություն անել Սաակաշվիլու հայտարարության շուրջ, որ իր «առևանգումը» տեղի է ունեցել Պուտինի հրամանով, որին ի պատասխան նա ասել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ուկրաինայի ցավն է և թշնամուն չեմ ցանկանա: