Պետդուման բոլոր ամերիկյան լրատվամիջոցների մուտքը ստորին պալատ կարգելի, հայտարարել է կանոնակարգի եւ վերահսկողության կոմիտեի ղեկավար Օլգա Սավաստյանովան:
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, համապատասխան որոշման նախագիծը կանոնակարգի կոմիտեն կքննարկի, երեքշաբթի այն կդրվի Պետդումայի խորհրդի քննարկմանը, իսկ չորեքշաբթի՝ ստորին պալատի հերթական նիստին:
Սավաստյանովայի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո՝ մյուս շաբաթվանից:
Նա ընդգծել է, որ նմանատիպ միջոցները պատասխան կլինեն ԱՄՆ կոնգրեսում RT-ի լրագրողներին հավատարամագրերից զրկելուն։