Ալան Պարդյուն նշանակվել է անգլիական «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը։
Անգլիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է 2․5 տարով։ Այս մրցաշրջանում 56-ամյա մարզիչի առջև դրվել է «Վեստ Բրոմվիչին» Պրեմյեր լիգայում պահպանելու առաջադրանք։
Ալան Պարդյուի նախորդ աշխատավայրը եղել է «Քրիսթալ Փելասը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացվել էր 2016 թվականի դեկտեմբերին։ Նախկինում նա գլխավորել է նաև անգլիական «Ռեդինգը», «Վեստ Հեմը», «Չարլթոնը», «Սաութհեմփթոնը» և «Նյուքասլը»։
Հեղինակ -
Edgar Barsegyan