Հայաստանում կեղծ տեղեկություն տարածելու համար ձերբակալել են մեկ անձի
Հայկական մամուլի հաղորդմամբ, երկրի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ֆեյսբուքյան օգտատիրոջը, ով կեղծ էջի ՝ Դիանա Հարությունյանի անվան տակ տարածել է լրատվություն, իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահին ՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի դեմ իրականացրած գործողության կապակցությամբ:
Ըստ հայկական լրատվամիջոցների, նշված կեղծ տեղեկությունը տարածվել է նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում:
Ըստ Հայաստանի անվտանգության ծառայության, նման կեղծ լուրերի տարածումը վնասում է երկրի անվտանգությանը:
Հայաստանում քրեական գործ է հարուցվել կեղծ տեղեկություններ տարածելու գործով: