Շրի Լանկայում տեղի է ունեցել ութերրորդ պայթյունը: Ինչպես փոխանցում է «ԲիԲիՍին», պայթյունը տեղի է ունեցել Կոլոմբոյում:
Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության մասին: Պարետային ժամը երկրում գործում է ժամը 18:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:
«Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով, Շրի Լանկայում 7-րդ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ:
Այս պահի դրությամբ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի: Այդ թվում 35-ը արտասահմանցիներ են: Դեռ.ս անհայտ է թե նրանք որ երկրների քաղաքացիներ են: Սակայն տարածվում է լրատվություն, որ պայթյունի հետևանքով տուժել են Չինաստանի քաղաքացիներ:
Պայթյունը դեռևս ոչ մի ուժ իր վրա չի վերցրել:
Պայթյունները որոտացել են երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցում: Պայթյունները որոտացել են Կոչիկադեի, Նագոմբոյի և Բատիկալոյի եկեղեցիներում, որտեղ ընթանում էր զատկական պատարագ: