Շրի Լանկայում այսօրվանից գործելու է պարետային ժամը
Շրի Լանկայում այսօրվանից գործելու է պարետային ժամը

Շրի Լանկայի ողջ տարածքում այսօրվանից գործելու է պարետային ժամը: Համապատասխան որոշումը ընդունել է երկրի նախագահը:

Մաթրիապալա Սիրիսենայի կարգադրությամբ, Շրի Լանկայի կառավարությունը ահաբեկչությունների հետաքննության գործում օգնություն է խնդրել այլ երկրներից:

«Հետախուզության լրատվությամբ, տեղացի հարձակվողներին օգնել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունները: Նախագահը օգնություն է խնդրել այլ երկրներից»,-ասված է շրի Լանկայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

Ինչպես գրում է Դեյլի Միրորը, Շրի Լանկայի իշխանությունները որոշում են ընդունել իրավասությունների մեծացման մասին:

Մինչ այդ, տեղական մամուլը գրել է, որ Կոլոմբոյում անվտանգությունը ապահովելու նպատակով կենտրոնացվել է մոտ 1000 զինվորական:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի է ունեցել 8 պայթյուն, զոհվել է 290 մարդ: