Վրաստանի հավաքականը  18:9 հաշվով պարտության է մատնել Ռումինիային
Վրաստանի հավաքականը 18:9 հաշվով պարտության է մատնել Ռումինիային

2019 թվականի «ռեգբի եվրոպայի առաջնության» առաջին հանդիպմանը Վրաստանի հավաքականը ձեռք է բերել իր առաջին հաղթանակը: Կլուժ քաղաքի մարզադաշտում Վրաստանի հավաքականը 18:9 հաշվով պարտության է մատնել Ռումինիայի հավաքականին:

Հանդիպումը լարված էր հենց առաջին րոպեներից: Սկզբում մարզիկների միջև տեղի է ունեցել փոքր ընդհարում: Ռումինացիները 8-րդ րոպեին եէեք միավորով առաջ են անցել Ֆլորիան Վլայկուի տուգանայինով, որից հետո զգացվել է խաղի տեմպի աճ: Առաջին խաղակեսում թիմերը աչքի են ընկել բազմաթիվ թերություններով, արդյունքում խաղակեսը այնքան էլ հետաքրքիր չէր: 17-րդ րոպեին տուգանային է իրականացրել Թեդո Աբժանդաձեն, իսկ 27-րդ րոպեին Ռումինացիներին կրկին հաջողվեց մեկ տուգանայինով առաջ անցնել: Առաջին խաղակեսը ավարտվեց 6:3 տանտերերի հաղթանակով:

Երկրորդ խաղակեսը բավականին հետաքրքիր էր: 45-րդ րոպեին դիտել ենք հանդիպման առաջին լելոն: Այն հետևել է Ափցիաուրիի գեղեցիկ խաղին: Նա կտրել է գիծը և փոխանցում կատարել Վասիլ Լոբժանիձեի հասցեին: Դրանից հետո մրցավարը նշանակել է տուգանային: Չնայած դրան Գուրամ Գոգիչաիշվիլիին հաջողվեց իրականացնել լելո:

65-րդ րոպեին Վրաստանի հավաքականը ստեղծել է հանդիպման ամենագեղեցիկ պահը: Գեղեցիկ խաղարկումը լելոյի վեր ածեց Բեքա Գորգաձեն: Աբժանդաձեին չհաջողվեց իրականացնել տուգանայինը ՝ 15:6: Մինչ հանդիպման ավարտը թիմերը մեկական անգամ իրականացրեցին տուգանային: Հանդիպումը ավարտվեց 18:9 հաշվով: