51-րդ և 1-ին էքսպերիմենտալ դպրոցների տնօրեններին աշխատանքից հեռացնելու հարցը կքննարկվի հետաքննության ավարտից հետո
51-րդ և 1-ին էքսպերիմենտալ դպրոցների տնօրեններին աշխատանքից հեռացնելու հարցը կքննարկվի հետաքննության ավարտից հետո

Թբիլիսում, Խորավայի փողոցում անչափահասների սպանության հետ կապված, 51-րդ և 1-ին էքսպերիմենտալ դպրոցների տնօրեններին աշխատանքից հեռացնելու մասին քննակումը չի սկսվի նախքան հետաքննության ավարտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին:

Նրա խոսքով, հետաքննությունից հետո նախարարության կտեսնի իրական պատկերը և կսկսի քննարկումները՝ մանդատուրներին և տնօրեններին աշխատանքից հեռացնելու հարցով:

«Դեռևս տնօրեններին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկվում: Մենք սպասում ենք հետաքննության ավարտին: Ցանկանում ենք տեսնել լիարժեք պատկերը և այնուհետև սկսել քննարկումը»,- հայտարարել է Լիա Գիգաուրին: