Մեզանից յուրաքանչյուրիս համար հուզիչ օր է – այսօր 240 վրաց ընտանիք բնակարան ստացավ, ստացավ վարյ, որտեղ կապրեն։ Վայր, որտեղից երեխաները կկարողանան անվտանգ գնալ մանկապարտեզ և դպրոց։ Սա շատ կարևոր է, բայց սա չի փոխում մեր գլխավոր ցավը։ Այսօր տոնելու օր չէ, տոնելու օր կլինի այն ժամանակ, երբ կվերականգնվի արդարությունը և բոլորս կվերադառնանք մեր տները, – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այս խոսքերով է դիմել փախստական ընտանիքներին, որոնց այսօր Զուգդիդում բնակարաններ տվեցին։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են շինարարությանը և նշեց, որ հաջորդ տարի 360 ընտանիք կապահովվի բնակարաններով, ինչի համար շինարարությունը արդեն սկսված է։
«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ ծանոթ է այն ցավը, որը դուք զգում եք։ Իմ ընտանիքի անդամները Օչամչիրաից են։ Իմ մանկության մեծ մասը այնտեղ եմ անցկացրել և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս ամենը։ Որ՞ն է լինելու այս խնդրի լուզումը – այս խնդրի լուծումը պետք է լինի այն միասնությունը, բնավորության ուժը, որը ձեզանից յուրաքանչյուրը ցույց է տվել մեր ապագա սերնդին։ Այսօր այս նոր շենքում երկու բնակարան կստանան Բիգվավների բազմազավակ ընտանիքը, նրանք ունեն յոթ երեխա։ Հենց այս կերպ պետք է լուծում տանք տվյալ խնդրին։ Միասնություն, բնավորության ուժ, բազմացում և կրթություն – երբ այս ամենը հաջողությամբ կանենք, ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին խոստանալ, որ մեր խնդիրը կլուծվի։ Մենք կվերադառնանք այն վայրը, որը մեզ է պատկանում», – հայտարարել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը ուշադրությունն ուղղել է «Գյուղական տուն» նախագծի իրականացման կարևորությանը։
«Չնայած նրան, որ տեմպը զգալիորեն ավելացել է, միևնույն է բավական չէ։ Մենք պետք է անենք ավելին, որ ավելի լայն մասշտաբով իրականացնենք «Գյուղական տուն» նախագիծը։ Ուզում եմ այն ընտանիքներին, որոնք սպասում են շենքի ժամանակին ավարտին, խոստանալ, որ մենք կարճ ժամանակամիջոցում կավարտենք շինարարությունը և 360 ընտանիք ժամանակին կստանա բնակարան», – հայտարարել է կառավարության ղեկավարը, Զուգդիդում փախստական ընտանիքներին բնակարաններ բաժանելիս, որտեղ նեերկա էին նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցխիտիշվիլին, զինված տարածքների, տեղահանության և փախստականների նախարար Սոզար Սուբարին և հասարակայնության հետ կապերի և քաղաքացիական հավասարության պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին: