Թբիլիսին առանց մետրոի. Օր երկրորդ (Ֆոտոլուր)
Արդեն երկրորդ օրն է մայրաքաղաքի մետրոպոլիտենը չի աշխատում, փակ են բոլոր կայանները:
Պարզվել է, որ այդ լրատվությունը ոչ բոլորին է հայտնի: Այսօր մեր ֆոտոխցիկը ֆիքսել է մարդկանց, ում համար մետրոի մուտքի դռները փակ էին:
Սակայն, բնակչության մեծամասնությունը տեղեկացված է, և երկու օր է հասարակության հիմնական քննարկվելիք թեման մայրաքաղաքի տրանսպորտային կոլափսն է:
Այլընտրանքային քաղաքային տրանսպորտը ավտոբուսն է, որը արդեն երկու օր է անվճար է: Սակայն պետք է հաջողվի, որ ավտոբուսում տեղ զբաղեցնես:
ՈՒմ ավտոբուսում տեղ չի հասել, նա երթևեկում է կամ երթուղային տաքսիով կամ էլ մասնավոր տաքսիներով: ՈՒղևորների մեծամասնությունը պնդում է, որ տաքսիի վարորդները օգտվում են ստեղծված իրավիճակից և ծառայության համար պահանջում են սովորականից ավել գումար:
Կսկսի աշխատել մետրոն թե ոչ դեռևս անհայտ է: Վերջին տվյալներով, գործադուլ անող մեքենավարները պահանջում են պաշտոնական հաստատում, որ գալիք տարում աշխատավարձերը կավելանան: ԿԿայանա թե ոչ համաձայնություն մեքենավարների և Թբիլիսիի քաղաքապետարանի միջև, դեռևս անհայտ է: Քաղաքապետարանում հայտարարում են, որ այս փուլում մետրոի մեքենավարների աշխատավարձի ավելացում չի ծրագրվում:
Հեղինակ -
Edgar Barsegyan