43 «Հանրապետական» այսօր պետության շահերից վեր դրեց Դոնալդ Թրամփին. Սենատում «Դեմոկրատների» առաջնորդը

43 «Հանրապետական» այսօր պետության շահերից վեր դրեց Դոնալդ Թրամփին,- այս հայտարարությունը արել է Սենատում «Դեմոկրատների» առաջնորդ Չակ Շումերը, կայացած քվեարկությունից հետո, որի ընթացքում սենատորների երկու երրորդը չի սատարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին և արդարացրել նրան:

«ԱՄՆ-ի նախկին նախագահը ոգեշնչեց և ուղղորդեց ամբոխին, բռնի կերպով միջամտել իշխանության փոխանցմանը, խարխլել ժողովրդի կամքը և ապօրինաբար հեռացնել նախագահին», – ասել է Շումերը:

Չակ Շումերի խոսքով, «սրանից ավելի ոչ ամերիկական բան չկա»:

Իր խոսքում Շումերը մեկ անգամ ևս մեղադրեց ԱՄՆ-ի նախկին նախագահին, հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու մեջ: Ըստ Շումերի, Թրամփը միտումնավոր խրախուսել է «ստի տարածումը այն մասին, որ ԱՄՆ-ի ընտրությունները կեղծվել են, և նրանից գողացել են հաղթանակը»:

«Քվեարկությունը, որում Դոնալդ Թրամփը պետք է մեղավոր ճանաչվեր, չի ստացվել, այն կմնա ամերիկյան պատմության մեջ որպես խայտառակ քվեարկություն: Այսօրվա քվեարկության ժամանակ մենք պետք է ընտրեինք Դոնալդ Թրամփի փոխարեն պետությունը, բայց 43 «Հանրապետականներ» այսօր Թրամփին կանգնեցրել են ավելի վեր», – հայտարարել է Չակ Շումերը:

Այսօր Սենատում կայացած քվեարկության ժամանակ, Սենատորներն արդարացրեցին ԱՄՆ-ի նախկին նախագահին: Դոնալդ Թրամփը մեղադրվում էր հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու մեջ: