2030 թվականին Վրաստանում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը հնարավոր է
2030 թվականին Վրաստանում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը հնարավոր է

Միայն այն, որ հայտարարում են, որ Վրաստանում անց են կացվելու օլիմպիական խաղեր արդեն շատ կարևոր է,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ահյտարարել է կառավարության նիստի ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մարտի սկզբին Վրաստան է ժամանելու միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը, որը  տեղում ուսումնասիրելու է գոյություն ունեցող իրավիճակը:

«Օլիմպիական շարժումը երկրում առողջ ապրելակերպի հաստատման ամենակարևոր մասնիկներից մեկն է: Մենք աջակցելու ենք դրան, հիշեցնեմ, որ օրեր առաջ գտնվում էի Շվեյցարիայում, որտեղ հանդիպել են միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Թոմաս Բախի հետ և քննարկել ենք Վրաստանում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հեռանկարները: Մարտի սկզբին Վրաստան է ժամանելու միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը, որը  տեղում ուսումնասիրելու է գոյություն ունեցող իրավիճակը: Մենք մեր հերթին ներկայացնելու ենք ռազմավարական պլան, որը իրականացնելու ենք փուլ առ փուլ: Կարծում եմ 2030 թվականի համար մենք հաջողությամբ կավարտենք մեր աշխատանքները»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքերով, նշված պլանը երկրի համար շատ կարևոր է: Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել կառավարության անդամներին լավատեսորեն նայել այդ պլանին:

«Սա շատ կարևոր և կոնկրետ պլան է, սակայն եթե մենք չենք բարձրացնի այս թեման, ապա մեր երկիրը հնարավորություն չի ունենա զարգանալ կարճ ժամկետում: Միայն այն, որ հայտարարում են, որ Վրաստանում անց են կացվելու օլիմպիական խաղեր արդեն շատ կարևոր է»,-նշել է Կվիրիկաշվիլին: