2026 թվականի անձնագրերի ինդեքսի համաձայն՝ Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 33-րդ տեղը ամենաազդեցիկ անձնագրերի ցանկում
Passport Index-ի 2026 թ. տվյալներով՝ Վրաստանը աշխարհի ամենաուժեղ անձնագրերի ցանկում զբաղեցնում է 33-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիներն կարող են այցելել 133 երկիր առանց վիզայի կամ՝ պարզեցված ընթացակարգով։
Այս 133 երկրից՝
- 79 երկիր բացում է դռները ամբողջովին առանց վիզայի,
- 50 երկիր վիզա տրամադրում է անմիջապես օդանավակայանում,
- իսկ 4 երկիր պահանջում է էլեկտրոնային թույլտվություն։
Միևնույն ժամանակ, Վրաստանի քաղաքացիները դեռևս վիզա են պահանջում 65 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
Համեմատության համար՝
- 2023-2024 թթ. Վրաստանը զբաղեցրել էր 32-րդ տեղը՝ 135 երկրի մատչելիությամբ,
- 2022 թ.՝ 34-րդ,
- 2021 թ.՝ 35-րդ,
- իսկ 2017 թ.՝ 45-րդ։
Այս տվյալները վկայում են, որ Վրաստանի անձնագրի միջազգային դիրքը վերջին տարիներին կայունորեն բարելավվել է, չնայած 2026-ին տեղը մի փոքրով նվազել է՝ նախորդ տարվա համեմատ։