2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը չափազանց վճարված պետական ​​փոխհատուցումը, կենսաթոշակը, կենսաապահովման նպաստը և սոցիալական փաթեթը վերադարձի ենթակա չեն լինի
2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը չափազանց վճարված պետական ​​փոխհատուցումը, կենսաթոշակը, կենսաապահովման նպաստը և սոցիալական փաթեթը վերադարձի ենթակա չեն լինի

2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ավելորդ չափով տրամադրված պետական փոխհատուցումը, կենսաթոշակը, օժանդակության նպաստը և սոցիալական փաթեթը կճանաչվեն որպես լեգալացված և չեն ենթարկվի վերադարձման։ Համապատասխան փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանին առողջապահության նախարարության կողմից։

Նախագծում նշվում է, որ դրա հիման վրա կդադարեցվեն՝ վարչական, դատական և հարկադիր կատարողական վարույթները՝ կապված լեգալացված փոխհատուցման, կենսաթոշակի, օժանդակության նպաստի կամ սոցիալական փաթեթի վերադարձի գործերի հետ։

Նախարարության պարզաբանմամբ՝ այս արտոնությունից կօգտվեն՝
– 1685 թոշակառու / մահացածների ժառանգորդ,
– պետական փոխհատուցում ստացող 252 անձ,
– սոցիալական փաթեթ ստացող 304 անձ,
– օժանդակության նպաստ ստացող 1444 անձ / ընտանիք։