2020 թվականի ընտրություններին պատգամավորի թեկնածու գրանցված անձից այլևս չի պահանջվում ներկայացնել թմրամոլության ստուգման վկայականը
2020 թվականի ընտրություններին պատգամավորի թեկնածու գրանցված անձից այլևս չի պահանջվում ներկայացնել թմրամոլության ստուգման վկայականը: Համապատասխան փոփոխությունները մտցվել են «ընտրական օրենսգրքում», որը նախաձեռնելու են բյուրոյի այսօրվա նիստում:
Օրինագծի նախաձեռնողները մեծամասնության անդամներ, Գուրամ Մաճարաշվիլին և Ռատի Իոնաթամիշվիլին են:
Գործող օրենսդրությունը նախատեսում է նման պարտավորություն, իսկ օրենքով սահմանվում է, որ եթե անձը մինչև սույն հոդվածի ուժի մեջ մտնելը չի գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, նարկոլոգիական վկայականը չներկայացնելու պատճառով, ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է օրենքի ուժի մեջ մտնելուց երեք օրում այդ անձին գրանցի ընտրությունների համար:
Դրա հետ մեկտեղ, փոփոխություններով նշվում է, որ ընտրություններին խորհրդարանի անդամ ընտրված անձը պարտավոր է, համապատասխան քվեարկությունից 7 օրյա ժամկետում անցնել նարկոլոգիական ստուգում, ԿԸՀ-ի կողմից այս օրենքի հիման վրա սահմանված հաստատությունում և նույն ժամանակահատվածում ներկայացնել նարկոլոգիական ստուգման վկայականը այն ընտրական հանձնաժողովին, որտեղ նա գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու:
Օրինագծի նախաձեռնողները պարզաբանում են, որ օրենքի ընդունման արդյունքում, նարկոլոգիական ստուգուման վկայականի ներկայացումից կազատվի մոտ 9000 անձ:
Օրինագծի նախաձեռնողները պահանջում են փոփոխությունները քննարկել արագացված կարգով: