2020 թվականի չեմպիոնների գավաթի եզրափակիչը հյուրընկալելու է Ստամբուլը
2020 թվականի չեմպիոնների գավաթի եզրափակիչը հյուրընկալելու է Ստամբուլը

ՈՒԷՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2019-20 թվականների սեզոնի չեմպիոնների գավաթի եզրափակիչը, տեղի է ունենալու Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Հանդիպումը հյուրընկալելու է Աթաթուրքի օլիմպիական մարզադաշտը, որտեղ տեղավորվում է 76 092 մարդ: Այս մարզադաշտում մեկ անգամ արդեն անց է կացվել չեմպիոնների գավաթի եզրափակիչը, երբ 2005 թվականին «Լիվերպուլը» 11 մետրանոցներով պարտության մատնեց «Միլանին»:

Պարզվել է նաև, որ 2019-20 թվականների սեզոնի եվրոպա լիգայի եզրափակիչը հյուրընկալելու է Լեհաստանի Գդանսկ քաղաքը: Այս մարզադաշտում, որտեղ տեղավորվում է 44 000 մարդ, 2012 թվականին անց են կացվել Եվրոպայի առաջնության հանդիպումներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի Չեմպիոնների գավաթի և Եվրոպա լիգայի եզրափակիչները անց են կացվելու Մադրիդում և Բաքվում:

Հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի ՈՒԷՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը տեղի է ունենալու Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտում (52 000):