2018 թվականի գագաթնաժողովին դաշինքը հստակ ֆիքսելու է այն ռազմավարությունը, թե ինչպես են առաջ ընթանալու ՆԱՏՕ-ն և Վրաստանը. Ջեյմս Ափաթուրայ
Առաջին ալիքի Եվրոպական բյուրոի լրագրողը, Բրյուսելում զրուցել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:
Հարցազրույցի ընթացքում Հյուսիս Ատլանտյան դաշինքի բարձրպաշտոնյան զրուցել է՝ Վրաստանի Սև ծովյան անվտանգության համակարգին ընդգրկվելու, ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների և Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին:
Ինչպես նշել է Ափաթուրայը, Վրաստանը 2018 թվականին դաշինքից պետք է սպասի այն առաջընթացի գնահատումը, որին հասել են ասպիրանտ երկրները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատանքը ասպիրանտ երկրների հետ: Նա նշել է, որ Վրաստանը ունի բոլոր մեխանիզմները, որի շնորհիվ երկիրը կարող է անդամագրվել դաշինքին: Նրա խոսքերով Վրաստանի առաջընթացները հստակ գնահատվել են անցած տարվա դաշինքի հռչակագրում: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բարձր է գնահատել Վրաստանում իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև իր երախտագիտությունն են հայտնել միջազգային առաքելություններին ունեցած մեծ ավանդի համար: Ափաթուրայը նշել է, որ 2018 թվականի գագաթնաժողովին դաշինքը հստակ ֆիքսելու է այն ռազմավարությունը, թե ինչպես են առաջ ընթանալու ՆԱՏՕ-ն և Վրաստանը:
Սև ծովի անվտանգություն և Վրաստանի մասնակցությունը:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումից հետո, ՆԱՏՕ-ն ուժեղացրել է տարածաշրջանի անվտանգության մեխանիզմները: Ավելացել է դաշինքի անդամ երկրների օդային տարածքը վերահսկող ինքնաթիռների քանակը: ՆԱՏՕ-ի անդամ երկրները անցած տարվա ընթացքում անց են կացրել բազմաթիվ զորավարժություններ: Ջեյմս Ափաթուրայը նշել է, որ զգալիորեն մեծացել է այդ զորավարժություններին Վրաստանի մասնակցության հաճախականությունը:
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այդ տեսանկյունից Վրաստանի հետ ընթանում է ակտիվ աշխատանք, ինչպես նաև բարձր է գնահատել Վրաստանի իշխանությունների կողմից առաջարկված ուղղությունները, թե որ ոլորտներում կարելի է խորացնել համագործակցությունը:
2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ:
2018 թվականին ՆԱՏՕ-ի հրամանատարությունը գործունեությունը շարունակելու է նոր շենքում: Կազմակերպության անդամ երկրների նպատակն է, որ գագաթնաժողովին պարզ ցուցադրվի, որ դաշինքը միասնական է, հզորանում է և կարողանում է հաղթահարել բոլոր մարտահրավերները: Իհարկե գագաթնաժողովին քննարկվելու են բազմաթիվ հարցեր, սակայն կարելի է առանձնացնել մի քանիսը, դրանք են՝ Աֆղանստանի հարցը, հիբրիդային պաշտպանությունը, գործընկերների հետ համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև լիդերները քննարկելու են կազմակերպության բաց դռների քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Ինչ է փոխվել այն բանից հետո, ինչ ՆԱՏՕ-ն հիմնականում դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Տեսնում է թե ոչ դաշինքը դրական փոփոխություններ:
Ցավոք, Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակի տեսանկյունից շատ բան չի փոխվել: Ռուսաստանը շարունակում է Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքների բռնազավթումը և խախտում է միջազգայինորեն ճանաչված նորմերը: Սակայն կարող եմ նշել, որ այնուամենայնվիվ մեզ հաջողվել է ձևավորել քաղաքական երկխոսություն և այդ երկխոսության շրջանակներում մեզ հնարավորություն է տրվում ռուսական կողմին ներկայացնել մեր պահանջները:
Հեղինակ -
Edgar Barsegyan