2018 թվականը Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության տեսանկյունից հաջող էր. Արտաքին գործերի նախարարություն
Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության մեխանիզմների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև նոր ձևաչափի ստեղծման տեսանկյունից 2018 թվականը շատ հաջող էր,-այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ամենամյա հաշվետվությունում:
Հաշվետվության համաձայն, նոյեմբերի 21-ին Բրյուսելում, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ղեկվարությամբ, տեղի է ունեցել Վրաստանի կառավարության և եվրահանձնաժողովի անդամների առաջին հանդիպումը:
«Համագործակցության այս եզակի ձևաչափը, որը Եվրամիությունը ստեղծել է միայն Վրաստանի հետ, պարզ ցույց է տալիս Եվրամիության հետ մեր հարաբերությունների դինամիկան»,-նշել են արտաքին գործերի նախարարությունում:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է երկու ֆինանսական համաձայնագիր, որը Եվրամիության կողմից Վրաստանի համար նախատեսում է օգնության տեսքով 97 մլն. եվրոյի հատկացում:
Սահմանվել է նաև Եվրամիության օգնության քանակը 2018 թվականի ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը աննախադեպ է իր մասշտաբներով և նախատեսում է 134 մլն. եվրո օգնության տեսքով հատկացում:
Եվրամիության «արևելյան համագործակցության» ծրագրի երկրներից Վրաստանում առաջինն է բացվել եվրոպական դպրոցը:
Դրա հետ մեկտեղ, ակտիվ աշխատանք էր ընթանում Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհային քարտեզի վրա բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ՝ խորհրդարանի և քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ:
Ինչպես նշում են գերատեսչությունում, արտաքին գործերի նախարարության ջանքերի և գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության արդյունքում, 2018 թվականին արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթ ուղղություններով գրանցվել են լուրջ արդյունքներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan