Սիրիայում 2017 թվականին զինված դիմակայության ընթացքում զոհվել է մոտ 39 հազար մարդ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR)՝ փոխանցում է Deutsche Welle-ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ այս տարի զոհվածների թվում կա ավելի քան 2100 երեխա և մոտ 1500 կին։
SOHR-ի տվյալներով՝ վերջին 12 ամիսներին մարտերի ընթացքում սպանվել է Բաշար Ասադի բանակի մոտ 3000 զինծառայող և մոտ 7500 հակառակորդ, հիմնականում ԴԱԻՇ և «Ջեբհաթ Ֆաթհ ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումերի կողմնակիցներ։
Խորհուրդը նշում է, որ այս տարի զոհերի թիվը քիչ է 2016 և 2015 թվականների ցուցանիշներից, երբ զոհերի թիվը կազմել է, համապատասխանաբար, 49 և 55 հազար։
Ընդհանուր առմամբ հակամարտության 7 տարիներին զոհվել է մոտ կես մլն սիրիացի։