2008 թվականին ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությունը մերժելով դաշինքը Պուտինին մղեց անել այն, ինչ ցանկանում է. Էլիոթ Էնջել

Մարտի 13-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին անցկացվել է լսում՝ «ՆԱՏՕ-ի 70-ամյակը. Անփոխարինելի դաշինք» վերտառությամբ: Դրան հրավիրված էին «Վեսթեքսեք Էդվայզոր» (WestExec Advisors) համահիմնադիրները և գործադիր գործընկեր Միշել Փլոուրնը, «Բելֆերի» (Belfer) կենտրոնի, Եվրոպայի և Տրանսատլանտիկ հարաբերության առնչությամբ նախագծի ավագ հետազոտող, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լուտը, Գերմանիայի Մարշալի հիմնադրամի գործադիր փոխնախագահ և անվտանգության և պաշտպանության քաղաքականության ավագ խորհրդական Դերեք Չոլեն, Ատլանտիկ խորհրդի ավագ հետազոտող և Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի օգնականի նախկին տեղակալ Յան Բրեժինսկին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, լսման ժաման ընդգծվել է խաղաղության և անվտանգության ապահովման համար նԱՏՕ-ի կարևորագույն դերը և Տրանսատլանտիկ դաշինքի միասնության առավել խորացման նշանակությունը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլիոթ Էնջելի հայտարարությամբ, «2008 թվականին ՆԱՏՕ-ն բաց թողել հնարավորությունը, երբ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությամբ չընդլայնեց ՆԱՏՕ-ն: Նա Պուտինին տվեց գաղափար, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է և մենք ի զորու չենք նրան դիմակայել, այդ թվում Ղրիմում և այլ գոտիներում»: