15:19, 22.06.2026

Ֆրանսիայում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զոհ է գնացել առնվազն երեք մարդու կյանք։ Բացի այդ, ուժեղ տապի պատճառով երկրի տարածքում 2 700 դպրոց ժամանակավորապես փակվել է, կամ հաստատություններում փոխվել է ուսումնական գրաֆիկը։

Meteo France օդերևութաբանական գործակալության տեղեկատվությամբ՝ Հարավարևմտյան Ֆրանսիայի Բորդո քաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 42 աստիճան ցելսիուսը։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ երկրի տարածքում գտնվող 49 տարածաշրջանային վարչական օկրուգներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։

Իսպանիայում պետական օդերևութաբանական գործակալությունը՝ Aemet-ը, կարմիր մակարդակի տագնապ է հայտարարել Բասկերի Երկրում, որտեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճան ցելսիուսը։

«Ռոյթերսը» գրում է, որ մայրցամաքում ջերմաստիճանի բարձրացումն առաջացնում է Սահարա անապատի հյուսիսից շարժվող տաք օդային զանգվածը։ Օդերևութաբանների խոսքով՝ նշվածը ձևավորում է այսպես կոչված «ջերմային գմբեթ», որը տաք օդը պահում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի վերևում և նպաստում ջերմաստիճանի բարձրացմանը։

Նմանատիպ