Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին՝ մոլախաղերի կանոնակարգին աջակցելու համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին՝ մոլախաղերի կանոնակարգին աջակցելու համար, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր առաջին իսկ օրվանից սատարել են հանրային մեծ նշանակություն ունեցող այս նախաձեռնություն,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ օրինագծի հիման վրա մոլախաղերի հասանելիությունը կսահմանափակվի մեկ միլիոն չափահաս քաղաքացիների համար։
«Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց իմ նախաձեռնած փոփոխությունները, որոնք կարգավորում են առցանց խաղային բիզնեսի գործունեությունը։
2022 թվականի հունվարի 1-ից ոլորտի հարկային բազան կավելանա 65-70 տոկոսով։
Մարտի 1-ից կարգելվի մոլախաղը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, եկամուտների ծառայություն ինքնասահմանափակման մեխանիզմից օգտվելու դիմած անձանց, ինչպես նաև այսպես կոչված Դատարանի որոշմամբ կամ ընտանիքի անդամների պահանջով սև ցուցակում ընդգրկվածների համար:
Ընդհանուր առմամբ, մոլախաղերի հասանելիությունը կսահմանափակվի մեկ միլիոն չափահաս քաղաքացիների համար:
Մարտի 1-ից խստացվելու են վերահսկողության մեխանիզմները:
Արգելվելու է մոլախաղերի բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։
Միայն խաղային ընկերություններին կթույլատրվի ստորագրել հովանավորչական պայմանագիր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին՝ օրինագծի արագ քննարկման և աջակցության համար։ Շնորհակալ եմ մեր ժողովրդին, ով առաջին իսկ օրվանից աջակցել է հասարակական մեծ նշանակություն ունեցող այս նախաձեռնությանը, որն ունի միակ նպատակը՝ հոգ տանել մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդության, ապագա սերունդների համար»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատել է վիճակախաղի, մոլախաղերի կանոնակարգման մասին օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր, իսկ մեկը դեմ է եղել։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի մարտի 1-ից։