15:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 38.8 տոկոս
15:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 38.8 տոկոս, որը ընդհանուր 263 հազար 493 ընտրող է,- այս մասին հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված մամլո ասուլիսին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ակտիվության ամենաբարձր ցուցանիշը Ամբրոլաուրիում է – 50.1%, իսկ ամենացածրը՝ Ծալկայում – 30.3%:
Ինչպես հայտարարում են ԿԸՀ-ում, ընտրողների ընդհանուր ակտիվության տվյալներն առաջին փուլի նույն տվյալներից գերազանցում են 8 տոկոսով, այն ժամանակ 15:00-ին ընտրողների ակտիվությունը կազմում էր 30.98%: