Այսօր, նոյեմբերի 26-ին «Դինամո» մարզադաշտուկ կայացել է Վրաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրի որոշիչ հանդիպումը, որտեղ Թբիլիսիի «Դինամո»-ն հյուրընկալել է Քութաիսիի «Տորպեդո»-ին:
Հարկ է նշել, որ «Դինամո»-ի չեմպիոնության համար հարկավոր էր հաղթել, կամ խաղալ ոչ չքի:
Առաջին խաղակեսում հանդիպումը ընթանում էր երկկողմ գրոհներով, սակայն թիմերին չի հաջողվել ստեղծել գոլային պահ:
Երկրորդ խաղակեսում քութաիսցիները ակտիվացան և 74-րդ րոպեին ճեղքելով մրցակցի պաշտպանությունը բացեցին հաշիվը:
Դրան հետևեց թբիլիսցիների վտանգավոր գրոհները և ավելացրած 94-րդ րոպեին մի քանի փուլից բաղկացած գրոհը ավարտվեց 11 մետրանոցով Քութաիսիի «Տորպեդո»-ի դարպասի ուղղությամբ:
Գնդակին մոտեցավ Կիտեիշվիլին, սակայն նրա խփած 11 մետրանոցը գեղեցիկ ցատկով վերցրեց «Տորպեդո»-ի դարպասապահ Ռոին Կվասկվաձեն:
Արդյունքում Քութաիսիի տորպեդոն նվաճեց Վրաստանի չեմպիոնի տիտղոսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan