Յունիսեֆի և միջազգային հեռուստահաղորդակցական միության զեկույցի համաձայն, Վրաստանում դպրոցական տարիքի երեխաների 15 տոկոսը տանը ինտերնետ չունի
Յունիսեֆի և միջազգային հեռուստահաղորդակցական միության զեկույցի համաձայն, Վրաստանում դպրոցական տարիքի երեխաների 15 տոկոսը տանը ինտերնետ չունի

Վրաստանում դպրոցական տարիքի երեխաների 15 տոկոսը տանը ինտերնետ չունի,- այս մասին նշված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային հեռուստահաղորդակցական միության (ITU) նոր զեկույցում, որի վեռնագիրն է՝ «Քանի երեխա և երիտասարդ է ինտերնետից օգտվում տանը»:

Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ, Հասան Խալիլիի հայտարարությամբ, ինտերնետի հասանելիության բացակայությունը խանգարում է երեխաներին և երիտասարդներին մրցել ժամանակակից տնտեսության մեջ, նրանք մեկուսացված են մնացած աշխարհից, իսկ «կովիդ 19»-ի պատճառով դպրոցների փակման դեպքում, ինտեռնետ չունենալը սահմանափակում է երեխային կրթության ստալու հնարավորությունը:

Ըստ զեկույցի, Վրաստանում կորոնավիրուսային համավարակի պատճառով դպրոցների փակումը ազդել է շուրջ 661 500 երեխայի վրա, որոնք ստիպված են անցել առցանց ուսուցման: Զեկույցում նշվում է, որ երեխաները, ովքեր ինտերնետ չունեն, կարող են մնալ առանց կրթության հասանելիության:

Այնուամենայնիվ, փաստաթղթում ասվում է, որ նույնիսկ համավարակից առաջ աճում էր այն երիտասարդների թիվը, ովքեր 21-րդ դարի տնտեսության մեջ մրցունակ լինելու համար անհրաժեշտ էին սովորել հիմնական, թվային, զբաղվածության և ձեռնարկատիրական հմտություններ:

Զեկույցի համաձայն, թվային անհավասարությունը խորացնում է անհավասարությունները երկրների և համայնքների միջև, աղքատ ընտանիքներում, գյուղական և ցածր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաներն ու երիտասարդները հետ են մնում իրենց հասակակիցներից ՝ միևնույն ժամանակ կրճատելով այս մարտահրավերը լուծելու հնարավորությունները:

Համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության վերջին տվյալների, թվային հմտությունների պակասը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ թվային հասարակությունում պատշաճ մասնակցության համար, մինչդեռ զարգացող երկրներում շատերի համար բջջային հեռախոսներն ու ինտերնետի հասանելիությունը դեռ շատ թանկ են` գնողունակության անհավասարության պատճառով: