12,4 տրիլիոն դոլար արժողությամբ Ուկրաինայի էներգետիկ հանքավայրերը, մետաղներն ու օգտակար հանածոները այժմ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ

20:52, 11.08.2022

12,4 տրիլիոն դոլար արժողությամբ Ուկրաինայի էներգետիկ հանքավայրերը, մետաղներն ու օգտակար հանածոները այժմ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է «Washington Post» ամերիկյան հրատարակությունը։

Հրատարակությունը գրում է, որ ռազմական ագրեսիայից հետո, բացի ածխի հանքավայրերի 63 տոկոսից, Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի նավթի 11 տոկոսի, բնական գազի 20 տոկոսի, երկրի մետաղների 42 տոկոսի և հազվագյուտ և այլ կարևոր հանքավայրերի 33 տոկոսի վրա։

Որոշ հանքավայրեր դժվար է մուտք գործել կամ պահանջում են զննում՝ դրանց կենսունակությունը գնահատելու համար:

Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը գրավել է ածուխի 41, բնական գազի 27, պրոպանի 14, նավթի 9, երկաթի 6, ցիրկոնիումի երկու հանքավայր:

Ուկրաինայի Երկրաբանական ծառայության գլխավոր տնօրեն Ռոման Օպիմախը հայտարարել է, որ կառավարությունը դեռևս գնահատում է պատերազմի ազդեցությունն իր հանքային պաշարների վրա:

Նմանատիպ