116 պատգամավոր հստակ աջակցում է սահմանադրական փոփոխություններին, ինչը տալիս է այն բանի երաշխիքը, որ հունիսի 29-ին գործընթացը կունենա հաջող ավարտ. Իրակլի Կոբախիձե
116 պատգամավոր հստակ աջակցում է սահմանադրական փոփոխություններին, ինչը տալիս է այն բանի երաշխիքը, որ հունիսի 29-ին գործընթացը կունենա հաջող ավարտ. Իրակլի Կոբախիձե

116 պատգամավոր հստակ աջակցում է սահմանադրական փոփոխություններին, ինչը տալիս է այն բանի երաշխիքը, որ հունիսի 29-ին գործընթացը կունենա հաջող ավարտ,- այս մասին խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո:

Նրա խոսքով, կարևոր չէ «Եվրոպական Վրաստանը» կմասնակցի այդ քվեարկությանը թե ոչ, հունիսի 29-ին օրենքի ընդունումը կունենա հաջող ավարտ:

Բացի այդ, նրա խոսքով, բանտարկյալի ազատ արձակումը չի կարող լինել իշխող կուսակցության իրավասության մեջ:

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: