103 տարեկանում մահացել է դերասան Քիրք Դագլասը

Ամերիկացի դերասան Քիրք Դագլասը Քալիֆոռնիայի Բևեռլի-Հիլզ քաղաքում մահացել է 103 տարեկանում: Դերասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա որդին, Մայքլ Դագլասը:

Մայքլ Դագլասի խոսքով, Քիրք Դագլասը աշխարհի կինեմատոգրաֆիայի ոսկե դարաշրջանի դերասան էր և լեգենդ:

Դերասանն իր 60-ամյա կարիերայի ընթացքում ունեցել է ավելի քան 80 դեր: