«10 տարի՝ օգոստոսի պատերազմից հետո» բանաձևը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բացարձակ մեծամասնությամբ

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոֆիո Քացարավայի կողմից նախաձեռնած «10 տարի՝ օգոստոսի պատերազմից հետո» բանաձևը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բացարձակ մեծամասնությամբ,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոֆիո Քացարավան, չնայած, բոլոր փուլերում Ռուսաստանի դիմակայության, գործընկերների աջակցությամբ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը բանաձևն ընդունել է բացարձակ մեծամասնությամբ:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր բանաձևի համանախաձեռնողներին. Ամերիկայի միացյալ նահանգների, Կանադայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի պատվիրակություններին, որ կարողացանք ընդունել նման կարևոր փաստաթուղթ»,- հայտարարել է Սոֆիո Քացարավան:

Մշտական պատվիրակության ղեկավարի նախաձեռնած բանաձևի համաձայն, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում Վրաստանի տարածքներից դուրս բերել ռազմական ուժերը և լիովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի պայմանները:

Վեհաժողովը դատապարտում է նաև Վրաստանի քաղաքացիների, Տատունաշվիլու, Օթխոզորիայի և Բաշարուլիի սպանությունները և Ռուսաստանից պահանջում չմիջամտել քննչական գործընթացներին միջազգային գործընկերների հետ:

Բանաձևում արտացոլված է մարդու իրավունքների միջազգային դիտորդական մեխանիզմների թույլտվության և բռնի տեղահանված անձանց սեփական բնակավայր արժանի և անվտանգ վերադարձի անհերաժեշտությունը:

Քվեարկությանը ներկա չէին Ռուսաստանի ներկայացուցիչները: