Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, 2018 թվականի 10 ամսվա տվյալներով, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4,354,423 ուղևորի, որը 23 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (2017 թվական – 3,550,711 ուղևոր):
Նրանց տեղեկությամբ, հոկտեմբերին ուղևորահոսքի ավելացման բարձր ցուցանիշ է գրանցվել երկրի բոլոր երեք միջազգային օդանավակայաններում.
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հոկտեմբերին սպասարկել է 335,094 ուղևորի, որը 18 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իսկ 10 ամիսների աճը, նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմել է 21 տոկոս:
Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը 2018 թվականի հոկտեմբերին ավելացել է 78 տոկոսով և կազմել 62,000 ուղևոր: Ինչ վերաբերում է 10 ամսվա տվյալներին, Քութաիսիի օդանավակայանը սպասարկել է 512,386 ուղևորի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավել է 39 տոկոսով:
Աճի միտում է պահպանվում նաև Բաթումիի միջազգային օդանավակայանում: 2018 թվականի հոկտեմբերին Բաթումիի Ալեքսանդրե Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանից օգտվել է 41,980 ուղևոր, որը 11 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ինչ վերաբերում է 10 ամսվա տվյալներին, ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով և կազմել 555,693 ուղևոր:
Ինչ վերաբերում է տեղի օդանավակայաններին, Մեստիայի և Ամբրոլաուրիի օդանավակայաններից 2018 թվականի 10 ամսում օգտվել է 7601 ուղևոր, կատարվել է 362 չվերթ: