1/4-րդ եզրափակիչ. Բրազիլիա - Բելգիա. Հանդիպման անոնսը
Բրազիլիա – Բելգիա
Հուլիսի 7, Ղազան: «Ղազան Արենա» մարզադաշտ, սկիզբը 22:00
Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)
Այս զույգում ֆավորիտ են համարում Բրազիլիայի հավաքականին, սակայն Բելգիան ՖԻՖԱ-ի վարկանիշով երրորդ թիմն է և չի պատրաստվում որևէ բան զիջել: Բրազիլիան այս առաջնությանը լավ է ներկայանում և արդեն երեք հանդիպում անընդմեջ հաղթում է 2:0 հաշվով: Թիմը լավ է խաղում և հարձակման գծում և պաշտպանությունում: Վերջին 15 հանդիպումներում Բրազիլիան բաց է թողել երեք գնդակ:
Բելգիայի հիմնական զենքը հարձակման գիծն է: Թիմը այս առաջնությունում խփել է 12 գոլ ( միջինը մեկ հանդիպման ընթացքում 3), իսկ Ճապոնիայի հետ հանդիպմանը 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացել է շուռ տալ հանդիպումը և հաղթել:
Նոր լուրեր
Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն արդեն անվանել է մեկնարկային կազմը և հայտնի է, որ որակազրկված Կազեմիրոյին փոխարինելու է Ֆերնանդինիոն: Մեկնարկային կազմ է վերադարձել Մարսելոն, ինչպես նաև հանդիպմանը մասնակցելու է Դուգլաս Կոշտան:
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի խոսքերով իր թիմը խաղալու է առանց կորուստների:
Բրազիլիայի ճանապարհը մինչև 1/4-րդ եզրափակիչ
Բրազիլիա – Շվեյցարիա 1:1
Գոլեր՝ 1:0 Ֆելիպե Կոուտինիո (20), 1:1 Ցուբեր (50)
Բրազիլիա – Կոստա Րիկա 2:0
Գոլեր ՝ 1:0 Ֆելիպե Կոուտինիո (90+1), 2:0 Նեյմար (90+7)
Բրազիլիա – Սերբիա 2:0
Գոլեր ՝ 1:0 Պաուլինիո (36), 2:0 Տյագո Սիլվա (68)
Բրազիլիա – Մեքսիկա 2:0
Գոլեր ՝ 1:0 Նեյմար (51), 2:0 Ռոբերտո Ֆիրմինո (88)
Բելգիայի ճանապարհը մինչև 1/4-րդ եզրափակիչ
Բելգիա – Պանամա 3:0
Գոլեր ՝ 1:0 Մերտենս (47), 2:0 Լուկակու (69), 3:0 Լուկակու (75)
Բելգիա – Տունիս 5:2
Գոլեր՝ 1:0 Է. Ազար (6), 2:0 Լուկակու (16), 2:1 Բրոնի (18), 3:1 Լուկակու (45+3), 4:1 Է. Ազար (51), 5:1 Բատշուայ (90), 5:2 Խազրի (90+3)
Բելգիա – Անգլիա 1:0
Գոլը ՝ 1:0 Յանուզայ (51)
Բելգիա – Ճապոնիա 3:2
Գոլեր՝ 0:1 Հարագուչի (48), 0:2 Ինույ (52), 1:2 Վերտոնգեն (69), 2:2 Ֆելաինի (74), 3:2 Շադլ (90+4)
Վիճակագրություն
Խփած գոլեր – 7 – 12
Բաց թողած գոլեր – 1 – 4
Հարվածներ – 77 – 77
Ստույգ հարվածներ – 29 (38%) – 30 (39%)
Անկյունայիններ –34 – 26
Խաղից դուրս – 8 – 6
Պասեր –2282 – 2189
Պասերի ճշգրտությունը – 88% – 87%
Կանոնների խախտում – 36 – 56
Դեղին քարտեր – 5 – 5
Կարմիր քարտեր 0 – 0
Հավանական կազմերը
Բրազիլիա – Ալիսոն, Փագներ, Տյագո Սիլվա, Միրանդա, Մարսելո, Ֆերնանդինիո, Պաուլինիո, Վիլիան, Ֆելիպե Կոուտինյո, Նեյմար, Գաբրիել Ժեսուս
Բելգիա – Կուրտուա, Վերտոնգեն, Կոմպանի, Ալդերվեյրելդ, Վիտցել, Դե Բրուին, Շադլ, Մոնիե, Ֆելաին, Ազար, Լուկակու
Հեղինակ -
Edgar Barsegyan