მარკ რუტე აცხადებს, რომ ნატო-ს ქვეყნების ნახევარზე მეტი უკრაინისთვის აშშ-სგან შეიარაღების შესყიდვის პროგრამას შეუერთდა
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների ավելի քան կեսը միացել է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից անհրաժեշտ զենքի գնման ծրագրին։
Ռյուտեն այս մասին հայտարարել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում անցկացված Ուկրաինա–ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում։
«Դաշնակիցների ֆինանսավորման շնորհիվ մենք Ուկրաինային մատակարարում ենք կենսականորեն կարևոր ամերիկյան զինատեսակներ։ Այս զենքը անհրաժեշտ է Ուկրաինային՝ իր ժողովրդի պաշտպանության և ռազմաճակատի ամրապնդման համար», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ զենքի գնման ծրագիրը մեկնարկել է ՆԱՏՕ-ի վեց անդամների մասնակցությամբ։
«Այսօր բոլոր դաշնակիցներից լսեցինք նոր ներդրումների մասին հայտարարություններ։ ՆԱՏՕ-ի անդամների կեսից ավելին միացել է այս նախաձեռնությանը՝ ապահովելու Ուկրաինայի համար կենսական աջակցության շարունակական հոսքը», – նշել է Մարկ Ռյուտեն։