Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները և այս գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել
Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները և այս գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթեներգը՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքում ընթացող անվտանգության միջազգային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած անդամի համար: Ինչպես ասում է Սթոլթենբերգը, դրա ապացույցն է, որ սառը պատերազմից հետո դաշինքի անդամների քանակը կրկնապակվեց և այս տարի ՆԱՏՕ-ին միացավ նաև Մոնտենեգրոն:
«ՆԱՏՕ-ն Վրաստանին և Ուկրաինային օգնում է պաշտպանության ինստիտուտների հզորացման, կաշառքի դեմ պայքարի և ժողովրդավարության զարգացման առումով անցկացվող բարեփոխումների գործում: Վերջին հաշվով, դաշինքում նրանց անդամակցության որոշումը պետք է կայացնի 29 դաշնակից: Այս որոշմանը և գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել: Երկրի ապագայի սահմանոմ այս պետությունների իրավունքն է»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: