Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը աջակցում է հանրային հեռուստատեսությունում ընթացող բարեփոխումներին
Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը աջակցում է հանրային հեռուստատեսությունում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են հանրային հեռուստատեսության հաջող և բարձր վարկանիշ ունեցող հեռարձակող դառնալու գործընթացին,- այս մասին գրված է հանձնաժողովի կողմից հրապարակած նամակում:
«Վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանի հանրային հեռարձակողի նվազ դիտելությամբ սահմանվեց, որ հարկավոր են բարեփոխումներ: Համապատասխանաբար այն բարեփոխումները, որոնք իրականացվում են վերցված են եվրոպական առաջատար հեռարձակողներից, և հույս ունենք, որ մոտ ապագայում մեր հանրային հեռուստատեսությունը կդառնա երկրում բարձր վարկանիշ ունեցող մամլո հնարավորություն»,- նշված է նամակում:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «Հեռարձակման մասին» օրենքում հանրային հեռուստատեսության կողմից նախաձեռնած փոփոխությունների փաթեթը, ինչպես նաև մասնակցություն է ունեցել կոմիտետային լսումներին և կոնսուլտացիաներ է անց կացրել Եվրոպայի հեռարձակողների միության ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan