Վրաստանի կառավարությունը այժմ պետք է ստանա խորհրդարանի վստահությունը
Վրաստանի կառավարությունը կադրային փոփոխությունների պատճառով պետք է ստանա խորհրդարանի վստահությունը: Այսօր գործող սահմանադրությամբ կառավարության նախնական կազմի 1/3-ի նորացման դեպքում վստահության հաստատման համար Վրաստանի նախագահը պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության նոր կազմը:
Բացի այդ խորհրդարանին պետք է ներկայացվի կառավարական ծրագիրը:
Գործադիր իշխանությանը հարկավոր է ստանալ խորհրդարանի 72 անդամի աջակցությունը: Բացի այդ այն պատճառով, որ վերացվում է երկու նախարարություն պետք է իրականացվեն նաև օրենսդրական փոփոխություններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan